Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար միջնորդական ջանքեր է գործադրել»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որ Ղարաբաղում իրավիճակը չսրվի: